Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Հնդկական 7 գաղտնիք՝ մազերի արագ աճի համար. 168.am

Հնդկական 7 գաղտնիք՝ մազերի արագ աճի համար. 168.am

Սուշմիտան Հնդկաստանում մեծ ճանաչում ունեցող վիդեոբլոգեր է։ Նա հայտնի է երկար մազերով։ Adme.ru-ն ներկայացրել է նրա խորհուրդները երկար մազեր ունենալու համար։

1. Օգտագործեք հալվեի հյութը։ Հալվեի հյութը խթանում է մազերի աճը և հոգ տանում գլխի մաշկի մասին։ Հալվեի տերևներից քամեք հյութը, մերսելով քսեք մազերի արմատներին եւ թողեք նվազագույնը 2 ժամ։ Ցանկության դեպքում կարող եք թողնել ամբողջ գիշեր։

2 Հնդկական 7 գաղտնիք՝ մազերի արագ աճի համար. Պանտենոլ օգտագործեք։ Սա վիտամին B-ն է, որը կարգավորում է մաշկի վիճակը։ Մազերը սովորականի նման լվացեք, պանտենոլը քսեք մազերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։


3. Մազերը լվանալուց հետո փափկացրեք սառը ջրով։ Սառը ջուրը փակում է անցքերը և լավացնում արյան շրջանառությունը։ Մազերը լվացեք սովորականի նման, կոնդիցիոների օգտագործումից հետո փափկացրեք սառը ջրով։

4. Խնձորի քացախ օգտագործեք։ Խնձորի քացախը կօգնի խիտ մազեր ունենալու ցանկության դեպքում։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոների փոխարեն խնձորի քացախ օգտագործեք։ Դրանից հետո գլուխը մի լվացեք։ Ի տարբերություն խաղողի քացախի՝ այն սուր հոտ չունի։


5. Սպիտակուցային դիմակ պատրաստեք։ Սա կօգնի լրացնել պրոտեինների անբավարարությունը։ Սենյակային ջերմաստիճանի երկու ձու վերցրեք։ Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, խառնեք և քսեք արմատներին։ Կարող եք նաև պոլիէթիլենային տոպրակ հագնել կամ` գլխարկ։

6. Փորձեք կոնյակից և ձվից պատրաստված դիմակ։ Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ նյութեր, որոնք մազերն ավելի խիտ և հաստ են դարձնում, խթանում դրանց աճը։ Վերցրեք երկու ձու և մեկ բաժակ կոնյակ։ Խառնեք, քսեք մազերի արմատներին։ Եթե ցանկանում եք քսել մազերի ամբողջ երկարությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղ, որը կփափկացնի մազերը և դրանք ավելի ենթարկվող կդարձնի։

7. Եթերային յուղեր օգտագործեք։ Ժոժոբայի, նշի, լավանդայի, ռոզմարինի յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա, քանի որ մեծ քանակով վիտամիններ և բուսական բաղադրիչներ են պարունակում։ Յուղերը խառնեք կոկոսի յուղով դիմակին և քսեք մազերին, սպասեք 2-3 ժամ։ Մազերը լավ լվանալու համար երկու անգամ շամպուն օգտագործեք։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. izuminki.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ